Մարզպետարան

Մարզպետարանի մասին

 

Արմավիրի Մարզպետարան
 
  
Ձեւավորվել է 1996թ. <<ՀՀ վարչատարածքային բաժանման մասին>> օրենքի համաձայն: Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Արմավիրի մարզում, ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում: Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, ՀՀ նախագահի <<Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին>> հրամանագրով եւ այլ իրավական ակտերով: Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում պետական կառավարումն իրականացնում է Արմավիրի մարզպետը` մարզպետարանի միջոցով: Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականից, մամլո քարտուղարից եւ աշխատակազմից: Մարզպետարանը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մարզպետի որոշումների եւ կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների նախապատրաստումը: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առեւտրային եւ մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:

 
 

Բաժանորդագրում նորություններին