Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Պատմաաշխարհագրական ակնարկ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ



ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Տարածքը` 1242 քառ.կմ /ՀՀ տարածքի 4.2% -ը/ :
Բնակչությունը` շուրջ 312 հազար մարդ /2007թ. հունվարի 1-ի դրությամբ/, որից քաղաքային` 115.6 հազարմարդ, գյուղական` 196.4 հազար մարդ։
Բնակչության խտությունը` 251 մարդ/կմ.ք.:
Համայնքների թիվը` 97, որից քաղաքային` 3, գյուղական` 94:
Բնակավայրերի թիվը` 99, որից սահմանամերձ` 7:
Սահմանի երկարությունը` 130.5 կմ (Թուրքիայի հետ), որն ընդգրկում է 7 համայնք` 34.3 հազար բնակչությամբ(մարզի բնակչության 10.1%-ը):
Մարզկենտրոն` ք. Արմավիր, Երևանից հեռավորությունը 48 կմ է:
Մարզի տարածքով անցնում է Երևան-Գյումրի միջպետական նշանակության ճանապարհը և Երևան-Թբիլիսի երկաթուղին։
Կլիման` արևոտ, չոր ցամաքային:
Առավելագույն ջերմաստիճանը` 41 աստիճան, նվազագույնը՝ 33 աստիճան։
Մարզն ընդգրկում է երեք շրջաններ՝ Արմավիր, Վաղարշապատ և Բաղրամյան։
Արմավիրի շրջանում բնակվումէ շուրջ 118.3 հազար մարդ,
Բաղրամյանի շրջանում՝ 19.7 հազար և Վաղարշապատի շրջանում՝ 138.8 հազար։
Մարզն ունի 3 քաղաքային համայնքներ՝ Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներով։


ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:
Եզակի հուշարձան է Մեծամորի բլրիլանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք եններկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետինախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել էտնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատիհիմնադրումը:Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլնշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատիփլատակները:Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատիհուշահամալիրը:
 

Բնակչությունը
Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչությանխտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Քաղաքները
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանիերիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրքունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում եներկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական`մարզային նշանակության հիմնարկներ:Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկնշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրահոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլևհամահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը,Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ուՀայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելականեկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար: Երկրի էկոնոմիկայում Արմավիրիմարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջտարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամորքաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:
                                                                            * * *
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավորներկը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը, հիմնադրվել էԱրգիշտի առաջինի կողմից մ.թ.ա. 776-ին Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց։ Արգիշտիխինիլի նշանակումէ Արգիշտաշեն։
Գտնվելով Արգավանդ Արարատյան դաշտում՝ միջազգային քարավանային առ¢տրային ուղիներիխաչմերուկում՝ ժամանակի ընթացքում Արգիշտիխինիլին դառնում է ուրարտական պետության վարչական,տնտեսական ու կրոնական կարևոր բերդաքաղաքներից մեկը։
Քերթողահայր Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռԱրամայիսին, այդ պատճառով էլ քաղաքին երբեմն անվանում են Արամայր։ Ըստ Խորենացու՝ Արամայիսն իրհամար գետի ափամերձ բարձունքի վրա տուն է շինում։ Արամայիս անվանը ավելացվել է վիր մասնիկը, որըզենդերեն նշանակում է բարձր։ Ստացվում է Արմավիր՝ Արամայիսի բարձր տուն։
Ուրարտական պետության ժամանակԱրմավիր Քաղաքը իր մեծությամբ ու կարևորությամբ մրցում էր Վանմայրաքաղաքի հետ, իսկ ուրարտական պետության անկումից հետո շարունակելով գոյատ¢ել մ.թ.ա. 4-րդ դարիվերջից մինչև մ.թ. 68թ,՝ դարձել է Արարատյան հայկական թագավորության մայրաքաղաքը, ուր և հաստատվելէին Երվանդունիները։
Բագրատունիների իշխանության օրոք Արմավիրը նորից վերելք է ապրում մինչև Զաքարյաններիիշխանության ժամանակահատվածը։
Արմավիր քաղաքը ամբողջությամբ ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ։
Նախքին մայրաքաղաք Արմավիրի տարածքում ներկայումս փռված են Նոր Արմավիր, Հայկավան, Սովետական,Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան և Արմավիր գյուղերը, իսկ բլրի գագաթին գտնվող քաղաքի միջնաբերդիավերակները՝ որպես ուխտատեղի պահպանվում են մինչ օրս։

ԵՐՎԱՆԴԱՇԱՏ
Մարզկենտրոնից 36 կմ դեպի արևմուտք՝ Երասխ և Ախուրյան գետերի միախառնման տեղում, գտնվում են Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երվանդաշատի՝ Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի ավերակները։
Երվանդաշատ նշանակում է Երվանդի տուն։
Երվանդաշատը հիմնադրել է Երվանդ վերջին թագավորը(մ.թ.ա. 3-րդ դարի վերջին, 2-րդ դարի սկզբին) Այրարատ նահանգի Երասխաձոր գավառի Երասխ գետի ձախ ափին… Մովսես Խորենացին գրում է, որ Արաքսի հունը Արմավիրից հեռանալու պատճառով Երվանդը արքունիկը տեղափոխում է արևմտյան կողմը՝ միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, իսկ դիմացից էլ հոսում է Ախուրյան գետը։ Երկու գետերի միախառնման վայրում նոր մայրաքաղաքի հիմնադրումը հետևանք է ոչ այնքան բնակլիմայական պայմանների, որքան քաղաքական իրադարձությունների։
Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, ունեցել է մոտ 50000 ընտանիք, որտեղ բացի հայերից բնակվել են նաև Տիգրան Բ Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։ Երվանդաշատից ճանապարհը տանում էր դեպի Արտաշատ-Տիգրանակերտ, Արտաշատ-Սատաղմայրուղիները, որոնցով առևտրատնտեսական կապեր էին պահպանում հար¢ան երկրների հետ։
Հին Հայաստանի այս մայրաքաղաքըկործանվել է 360-ին՝ պարսից և հայոց բանակներիբախումների պատճառով։ Առ այսօր պահպանվում են Երվանդաշատի ավերակները, պարիսպների հետքերը, երկու եկեղեցիների ավերակները և վիմագիր երկու արձանագրությունները։
Քաղաքի տեղում այժմ փռված է Երվանդաշատ գյուղը, որի բնակիչները հիմնականում ներգաղթել են Անիի և Թալինի շրջաններից։

ԲԱԳԱՐԱՆ ՀԵԹՆՈՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Բագարան պահլավերեն նշանակում է Աստվածարան, Կուռքարան։
Բագարանը եղել է քաղաք մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշակունիք գավառում, Ախուրյան գետի ափին։ Քաղաքը կառուցվել է հայոց Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ 4-րդ՝ մ.թ.ա. 2-րդ դարի սկզբներին՝ Արմավիր մայրաքաղաքից այստեղ փոխադրելով հեթանոսական աստվածների կուռքերին։
9-րդ դարի 2-րդ կեսերին Բագարանը կարճ ժամանակով դառնում է Բգրատունիների թագավորության մայրաքաղաքը։
Մեր դարասկզբին քաղաքն ուներ 800 բնակիչ, որոնք էլ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լքեցին քաղաքը և հաստատվեցին Արաքսի ձախ ափին, ուր ներկայումս փռված է Բագարան գյուղը։ Գյուղ տանող ճանապարհին, Բագարանի միջնաբերդի առաջ՝ ժայռերի մի բարձրության վրա, դեռ պահպանվում է ժամանակին <<հայրենիքի բարերար>> կոչմանն արժանացած Գևորգ Մարզպետունու գերեզմանատեղը։ Իր խնդրանքով սպարապետ Մարզպետունուն այստեղ թաղել է Աբաս թագավորը, որպեսզի Մարզպետունին հսկի Աշոտ Բռնավորի շիրիմին՝ չթողնելով նրան դավաճանել իր շուրջ ամփոփված սրբերին։ Այստեղ են ամփոփվել նաև Բագրատունի թագավորների շիրիմները։

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ

Մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով` սբ. Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի եւ Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղրլիճը, հին հեթանոսական կենտրոն Բագարանը, Մուսալեռ և Սարդարապատ հուշահամալիրները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Սուրբ Էջմիածինը պատմական կենտրոն է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու, ուր եւ գտնվում է Աթոռն Ամենայն Հայոց Հայրապետի` Կաթողիկոսի:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 4-րդ դարի սկզբին` 303 թ-ին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական պետական կրոն հռչակվելուց անմիջապես հետո:
Ըստ ավանդության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք է ունենում, ուր Քրիստոսը լուսավոր կերպարանքով իջնում է երկնքից եւ ոսկի մուրճով ցույց տալիս այն տեղը, ուր պետք է կառուցվի առաջին Հայ եկեղեցին: Այդպես է, որ կառուցված եկեղեցին կոչվել է Էջմիածին` Իջավ Միածին:
Սուրբ Էջմիածինն ի սկզբանե եղել է նաեւ մշակույթի ու դպրության կենտրոն: Այստեղ է, որ 5 - րդ դարի սկզբներին (406թ.) Սուրբ Մեսրոպը հորինել է հայ լեզվի այբուբենը եւ Սբ. Սահակ Կաթողիկոսի գործակցությամբ թարգմանել է Սուրբ Գիրքը հայերեն լեզվով հունարեն բնագրից:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 303թ. հայոց կառուցողական արվեստի հնագույն ավանդների հիման վրա, խաչաձեւ կենտրոնագմբեթ ոճով: Տաճարը դարերի ընթացքում ենթարկվել է վերանորոգումների, հատկապես 484թ-ին վերակառուցվել է իշխան Վահան Մամիկոնյանի օրոք, 1658թ-ին՝ Փիլիպոս կաթողիկոսի ժամանակ կառուցվել է արևմտյան ճակատի մեծ զանգակատունը, իսկ 1869թ-ին` Գևորգ Դ կաթողիկոսի ժամանակ, կառուցվել է տաճարի թանգարանային մասը՝ արևելյան կողմը։ Տաճարի ներսի որմնանկարները կատարված են 18-րդ դարում՝ պարսկական տիրապետության շրջանում, հայ նկարիչներ Հովնաթյանների դպրոցի ոճով։
Մայր տաճարի շրջապատում են գտնվում մի շարք պատմական կառույցներ` Տրդատ թագավորի դուռը ( 7-րդ դար), Ղազարապատ՚-ը (17-րդ դար), միաբանական Երեմյան շենքը (19-րդ դար), Հոգևոր ճեմարանի շենքը (20-րդ դարի սկիզբ), նոր վեհարանի շենք (1915-ին):
Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի գահակալության 40 տարիներին՝ 1955-1995թթ., Սբ. Էջմիածնի վանքի շրջակայքում բարձրացել են նոր կառույցներ` վանքի գլխավոր մուտքն ու պարիսպները, տպարանի շենքը, ժամացույցի աշտարակը, վանատուն - հյուրանոցը եւ Ալեք - Մարի Մանուկյան թանգարանը:
Մոտ հազար յոթ հարյուրամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը իր ճարտարապետական ինքնատիպ ոճով հանդիսանում է աշխարհի հնագույն քրիստոնեական հուշարձաններից մեկն ու նաև սրբատեղին եւ ուխտավայրը` Հայաստանում ¢ արտասահմանյան երկրներում բնակվող հայերի համար:

Գանձատուն

Գանձատուն-թանգարանը անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Մանուկյանների: Այս գեղեցիկ եւ արժեքավոր շենքը կառուցվել է նրանց նվիրատվության շնորհիվ: Երկհարկանի կառույցում են գտնվում ոչ միայն հայ եկեղեցու թանգարանային նմուշները, այլ նաեւ Գարեգին I-ին կաթողիկոսի գրադարանը:
Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով լայն աշխարհագրական տարածք: Այս նմուշները վկայում են տարբեր դարաշրջանի հայ վարպետների հմտության եւ բարձր ստեղծագործական ոգու, ինչպես նաեւ գեղեցիկի յուրօրինակ ընկալման մասին:
Գանձատանը ցուցադրվում են բազմաթիվ արժեքավոր իրեր, եկեղեցական, ինչպես նաեւ կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամաններ եւ փայտե փորագրություններ:
Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրությունները եւ ձեռագրերը` իրենց յուրօրինակ մանրանկարներով, եւ նուրբ ասեղնագործված սկիհի ծածկոցները:
Այստեղ է պահվում նաեւ Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որ ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:
Վերջերս բացվել է նաեւ առանձին մի սենյակ, որտեղ տեղ են գտել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները եւ հայ հավատացյալները աշխարհի տարբեր ծայրերից:
2007 թվականի հուլիսին Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները հողին հանձնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գանձատան առջեւ: Նախքան Սուրբ Էջմիածին տեղափոխելը նրանց մարմինները ամփոփված են եղել Դեթրոիթում` Միչիգան (ԱՄՆ):
Մանուկյանները` որպես հայ ազգի եւ Եկեղեցու նվիրյալ ժառանգորդներ եւ մեծ բարերարներ, իրենց վերջնական հանգրվանը գտան Մայր Տաճարի բակում:
 

Հոգևոր թեմը

Հայաստանում մարզային պետական կառույցների հաստատվելուց հետո Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինի հրամանագրով 1996 թ. հունիս ամսից կյանքի է կոչվել Արմավիրի հոգեւոր թեմը, իր մեջ ներառելով Արմավիր , Վաղարշապատի եւ Բաղրամյան նախկին շրջանների եկեղեցիները: Հայրապետական կարգադրությամբ թեմակալ առաջնորդ է նշանակվել Ասողիկ Եպիսկոպոս Արիստակեսյանը: 2000թ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Արմավիրի թեմի առաջնորդ է նշանակվել Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Թեմի առաջնորդարանը գտնվում է Արմավիր քաղաքի զբոսայգում: Թեմի գործող եկեղեցիներն են` Բամբակաշատ գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին, Փարաքար գյուղի սբ. Հարություն եկեղեցին, Արշալույս գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին, Գայ գյուղի սբ. Նշանի եկեղեցին, Տանձուտ գյուղի սբ. Սահակ եկեղեցին, Դողս գյուղի սբ. Ստեփանոս եկեղեցին, Մրգաստան գյուղի սբ. Հովհաննես եկեղեցին:

Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանի բազմադարյան պատմությունը հարուստ է ազատության և անկախության համար մղված պայքարի հերոսական էջերով։ Սակայն նոր ժամանակներում հայ ժողովրդի տված ճակատամարտերից ամենակարևորը և բախտորոշը Սարդարապատի ճակատամարտն էր թուրքական զավթիչնետի դեմ։
1918-ին այդպիսի վտանգի եզրին էր կանգնած նաև Արևելյան Հայաստանը։ Մայիսի 15-ին թուրքական զորքերն անցան սահմանը և հարձակվեցին Ալեքսանդրապոլ քաղաքի վրա։ Ալեքսանդրապոլի գրավումից հետո թուրքական բազմահազարանոց բանակը ներխուժեց Արարատյան դաշտ՝ Հայաստանիսիրտը։ Այստեղ՝Սարդարապատ բնաակավայրի մոտ, ամայի դաշտում 1918 թվականի մայիսի 22-ից 26-ը կայացավ թշնամու դեմ հայ ժողովրդի տված վճռական ճակատամարտը։ Այն դարձավ ինքնապաշտպանության, հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության և ժողովրդի միասնության փայլուն դրսևորում։
1968թ. մայիսին, Սարդարապատի ճակատամարտի 50 - ամյակին, հանդիսավոր կերպով բացվեց զբոսայգի - հուշարձանի համալիրը:
Կառուցված լինելով Արարատի դիմաց, Արաքս գետից ոչ հեռու, զբոսայգի - համալիրը ունի գունագեղ եւ արտահայտիչ ճարտարապետություն: Նրա աջ եւ ձախ կողմերում կանգնած են կարմիր տուֆից կերտված հսկայական թեւավոր ցուլերը, որոնք խորհրդանշում են ժողովրդի արյամբ ձեռք բերված հաղթանակը: Աստիճանները տանում են դեպի ընդարձակ հրապարակ, որի մեջտեղում խոյանում է 35 մ բարձրությամբ չորս մուտքերով զանգակատուն -աշտարակը: Այս կառուցվածքը իր ինը զանգերով հուշարձանախմբի կոմպոզիցիոն կենտրոնն է ու երեւում է շատ հեռվից: Կարմրանարնջագույն տուֆից կերտված զանգակատունը մարմնավորում է այն պատմական տագնապալի ահազանգը, որը կոչեց ժողովրդին հանուն հայրենիքի պաշտպանության: Այժմ զանգերը ղողանջում են ամեն տարի, հաղթանակի օրը` ի պատիվ Սարդարապատի ճակատամարտի հերոսների սխրանքի:
20 հեկտար տարածք ունեցող զբոսայգի - հուշարձանի արեւելյան կողմում կառուցված է թանգարանի մոնումենտալ շենքը, որն իր ճարտարապետական կերպարով հիշեցնում է հին Հայաստանի անառիկ բերդերը: 1978 թ - ից այդտեղ սկսել է գործել Հայաստանի ազգագրական պետական թանգարանը: Թանգարանի հարուստ ցուցանմուշները իրենց գիրկն են հրավիրում և ՀՀ ազգաբնակչությանը , և ՀՀ այցելող յուրաքանչյուր օտարերկրացու։
Սարդարապատի ճակատամարտի զբոսայգի-հուշարձանը արտահայտում է հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը։
Հերոսամարտի վայրում, մարզկենտրոնից 10 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն տանող ճանապարհի աջ կողմում ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված հուշահամալիրը դարձել է մի նոր ուխտատեղի հայ ժողովրդի համար, ուր ամեն տարի մայիսի 28 – ին, մասնակցությամբ պետական բարձրաստիճան այրերի, հոգևոր դասի ներկայացուցիչների, հայ ժողովրդի հարյուրավոր զավակների ու արտերկրից ժամանած հյուրերի, մեծ շուքով ու տոնակատարությամբ նշվում է Հանրապետության տոնը` հայկական պետականության վերածննդի օրը:
Վերջին տարիներին հուշահամալիրում իրենց հանգրվանն են գտել նաեւ Արցախի անկախության համար զոհված ազատամարտիկների շիրիմները: Հուշահամալիրը հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի մի բաց թանգարան է, հայ ճարտարարվեստի անկրկնելի կոթող, որի կառուցման 30 տարին լրացավ 1998 թվականին։ 1998 թվականին լրացավ Սարդարապատի հերոսամարտի 80 տարին ¢ թանգարանի հիմնադրման 20 տարին։

Զվարթնոց տաճար

Երեւան - Էջմիածին ավտոմայրուղու ձախ կողմում` Էջմիածին քաղաքից 3 կմ հեռավորության վրա կա մի կոթող - ուղեցույց: Այն ստեղծել են տաղանդավոր արվեստագետներ Երվանդ Քոչարն ու Ռաֆայել Իսրայելյանը:
Բարձր պատվանդանին խրոխտ կեցվածքով թառել է քարե արծիվը , իսկ ներքեւում` քարե պատվանդանի վրա, փորագրված է <<Զվարթնոց>>: Կոթող - ուղեցույցը ցույց է տալիս դեպի տաճարը տանող ուղին:
Զվարթնոց բառը նշանակում է հրեշտականոց: Զվարթնոց տաճարը եւ նրան կից կաթողիկոսական պալատը կառուցվել է 641 - 661 թթ. հայոց Ներսես Գ Շինող կաթողիկոսի կողմից եւ միաժամանակ կոչվել է Սուրբ Գրիգոր տաճար: Այստեղ է ամփոփված հայոց եկեղեցու առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորիչի մասունքը:
Այս տաճարը եռաստիճան, ռոտոնդաձեւ, ուղղաձիգ առանցքի շուրջը հետզհետե նվազող, կլոր, բազմանկյուն կենտրոնագմբեթ 5 մուտք ունեցող 45մ. բարձրությամբ, մի անկրկնելի ճարտարապետական շինություն է եղել, որը շքեղությամբ զարդարվել է բուսական և երկրաչափական մոտիվներով կառուցված հյութեղ որմնաքանդակներով, դեկորատիվ որմնասյուններով և կամարներով։ Տաճարը ավերվել է 10 - րդ դարի վերջերին՝ երկրաշարժից:
Այստեղ է Տրդատ թագավորը դիմավորել Գրիգոր Լուսավորիչին:
Այստեղ է 405 թ - ին Վռամ Շապուհ թագավորը դիմավորել հայոց այբուբենը մայրաքաղաք բերող Մ. Մաշտոցին:
Ավերակներին կից կառուցված է թանգարան, իսկ տաճարի շրջակայքում փռված է Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասը:

Մուսա լեռան հերոսամարտը հավերժացնող
հուշակոթող-հուշահամալիր

1946 -1947թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգված /ավելի քան 5000 մարդ/ վերջնականապես հանգրվանում է Հայաստանում՝ մասնակից դառնալով մայր հայրենիքի վերաշինման վեհ գործին: Էջմիածնի շրջանի Գինեւետ ավանը 1972 թ.վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16 -ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով եւ անմիջական մասնակցությամբ:
Անառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը:
Կոթողի հեղինակները` ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու նկարիչ - քանդակագործ Արա Հարությունյանը, ստեղծել են մուսալեռցիների հերոսական անվանն արժանի գործ:
Ամեն տարի` սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա - դհոլով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը եւ հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը: Այստեղ` հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաեւ արցախյան գոյամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները:
 

Ակնալիճ

Մարզի տարածքում Երեւան - Արմավիր խճուղու ձախ մասում , Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի միջեւ գտնվում է Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Ակնալիճը /Այղր լիճը/, պատմական Մեծամորը: Սա մի գողտրիկ, մոտ 10 մետր խորությամբ, ձագարաձեւ հատակով, 7 հա տարածք զբաղեցնող լճակ է, որը զարդարում է Արարատյան դաշտի այս հատվածը: Ակնալիճը, լինելով մարզի միակ բնական ջրային մակերեսը եւ ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը, իր հաստատուն ջրի մակարդակի շնորհիվ դարեր շարունակ օգտագործվել է որպես Արարատյան դաշտերի հողերի ոռոգման աղբյուր: Ակնալճից արտահոսում է միայն Սեւաջուր գետակը: Ակնալճի տարածքում բուծում են կողբ եւ ձկան մի քանի տեսակներ: Լիճը համարվում է պետական արգելոց:
Ակնալճի շրջակայքում կան նախնադարյան բերդաշեների մնացորդներ և դամբարանադաշտեր, այս հանգամանքը հիմնավորում է, որ այս տարածքում, ինչպես նաև մոտակա բնակատեղում բնակությունը եղել է հնագույն ժամանակներից։
Անհրաժեշտ հոգածության և ներդրումների առկայության դեպքում լիճը՝ իր շրջակայքով և հանգստյան տներով կարող է դառնալ զբոսաշրջության կարևորագույն վայր։

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզում անտառածածկ տարածքները կազմել են 1840 հա եւ շուրջ 1000 հա դաշտապաշտպան անտառաշերտեր: 1991 - 1994թթ. ընթացքում դաշտապաշտպան անտառաշերտերը լրիվ հատվել են, իսկ անտառածածկ տարածքներից քիչ քանակությամբ մնացել են Արմավիր քաղաքի շրջակայքում եւ Սարդարապատի հուշահամալիրին կից տարածքներում: Մարզում անտառներ հիմնվել են խորհրդային տարիներին, բնական անտառածածկ տարածքներ մարզում չեն եղել:
Մարզում անտառվերականգման աշխատանքները վերսկսվեցին 1998թ.: Սարդարապատի եւ Արմավիրի անտառտնտեսությունների տարածքներում հիմնվեցին ավելի քան 60 հա, հիմնականում արագաճ բարդիներ: Անտառվերականգման աշխատանքները մարզի տարածքում հնարավոր է միայն ոռոգման պայմաններում:
Մարզում լուրջ բնապահպանական հիմնախնդիր է հանդիսանում հողերի էռոզիոն պրոցեսների արագացումը:
Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող վայրի ֆլորայի 387 տեսակներից յոթը, ֆաունայի 99 տեսակներից 38-ը՝ աճում եւ բազմանում են Արմավիրի մարզի տարածքում: Բուսական եւ կենդանական աշխարհի հիշյալ ներկայացուցիչների պահպանության հարցերը լուծված չեն:
Մարզկենտրոնում գործում է հանրապետությունում եզակի կենդանաբուսաբանական այգին, որտեղ պահպանվող եւ բազմացվող բույսերի եւ կենդանիների տեսականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այգին գործում է անհատ բնասեր Թադեւոսյանների ընտանիքի ջանքերով եւ միջոցներով:
Մարզի տարածքում է գտնվում հանրապետությունում միակ "Որդան Կարմիր" արգելավայրը: Պահպանության օբյեկտն է Հալոֆիտ անապատը, ոիր վրա ապրում է հայկական որդան Կարմիրը: Որդան Կարմիրը էնդեմիկ միջատ է, որը 3 հազարամյակ Հայկական լեռնաշխարհի տարածքում օգտագործվել է կարմիր ներկանյութ ստանալու համար: Արգելավայրը գտնվում է շատ աղետալի վիճակում:

ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի տարածաշրջանի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 595,3 կմ, որից` միջպետական նշանակության ճանապարհները - 109.0 կմ, Հանրապետական նշանակության ճանապարհները - 96.1 կմ, Մարզային նշանակության ճանապարհները - 279.9 կմ, Համայնքային նշանակության ճանապարհները - 110.3 կմ:
2007թ. ընթացքում այս ոլորտում կազմակերպվել է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների պահպանությունը և շահագործումը, որն իրականացնելու համար պետական բյուջեյից հատկացվել է 117.6 մլն. դրամ։
Մարզպետարանն աջակցել է հանրապետական նշանակության մի շարք ճանապարհների հիմնանորոգումների իրականացմանը, կազմակերպվել է տեղական նշանակության ճանապարհների 188 կմ հանձնումը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, իրականացվել է 279.1 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհների ձմեռային պահպանությունը։


ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, քանի որ գտնվում է հիմնականում Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա։ Մարզում տարիներ շարունակ արտադրվել է խաղող, ծիրան, դեղձ, սալոր, բանջար-բոստանային կուլտուրաներ։
Նախկինում մարզը ունեցել է նաև հզոր արդյունաբերություն. պահածոների մի քանի գործարաններ, կահույքի ֆաբրիկաներ, մի շարք ռազմական ուղղվածության գործարաններ։
Այսօր դրանք չկան, կան գյուղատնտեսությամբ զբաղվող մանր ու միջին տնտեսություններ, գյուղմթերքներ վերամշակող մի շարք գործարաններ։
Վերջին տարիներին մարզում զարգանում են ձկնային տնտեսությունները։ Մարզում արտադրված ձուկը մեծ պահանջարկ ունի հանրապետությունում և նրա սահմաններից դուրս։
Մարզում աննախադեպ թփափ է առել շինարարությունը, ամենուր կառուցվում և վերակառուցվում են դպրոցներ, նախակրթարաններ, մշակույթի տներ, արտադրական ձեռնարկություններ։
Մարզում են տեղակայված հանրապետական նշանակության երկու կարևորագույն կառույցներ՝ ՀԱԷԿ-ը և Զվարթնոց օդանավակայանը։

ՀԱԷԿ
Հայկական ատոմային էլեկտրակայանը կազմված է երկու բլոկներից։ Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդ էներգաբլոկը՝ 1980 թվականի հունվարի 5-ին։ Երկու բլոկների հզորությունը՝ 407.5 մվտ.։
ՍՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1989 թվականի փետրվարի 25-ին փակվեց առաջին էներգաբլոկը, իսկ մարտի 18-ին՝ երկրորդը։
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանը կանգնեց ծանր էներգետիկ ճգնաժամի առաջ, 1993 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի կառավարությունը որոշեց վերագործարկել ՀԱԷԿ-ը և 1995 թվականին, շուրջ 6.5 տարի դադարից հետո, վերագործարկվեց հայկական ատոմակայանը և Հայաստանը երկարատև ծանր ճգնաժամից անցավ շուրջօրյա էներգամատակարարման։

ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Խորհրդային Հայաստանի առաջին կանոնավոր օդային հաղորդակցությունը սկսվել է 1933 թվականի հուլիսից։ Այժմ Հայաստանն օդային ուղիներով կապվում է աշխարհի տարբեր քաղաքների հետ։ Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է <<Զվարթնոց>>. օդանավակայանի վրա, որը հիմնադրվել է 1981 թվականին։ Օդանավակայանը գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա, Արմավիրի մարզում։

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ

ՄԱՊ ՓԲԸ
1942-1944 թթ. հիմնադրվեց Հոկտեմբերյանի գինու գործարանը, որտեղ 60-ականների կեսերից սկսվեց նաև կոնյակի արտադրությունը։ Գործարանի հիմնադրումը նպատակ էր հետապնդում բարձրորակ խմիչքների արտադրության համար օգտագործել տեղի հումքը, իսկ ավելի կոնկրետ՝ խաղողի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Խարջի, Ոսկեհատ, գառան դմակ, Ռկածիթելի։ Հետագայւոմ այս տեսակներին ավելացել են նա¢ Հայաստանի այլ շրջաններից և Վրաստանից բերված Մսխալ, Կախեթ, Արենի տեսակները։
1995 թ. ձեռնարկություը սեփականաշնորհվեց և վերանվանվեց ՄԱՊ ՓԲԸ-ի, իսկ մի քանի ամիս անց գործարանում պահածոների արտադրության սկիզբ դրվեց ։ Նույն տարվանից նաև գործարանի արտադրանքը սկսեց թողարկվել <<Արամե>> առևտրային մակնիշով, իր անվան համար որպես հիմք ընդունելով գինեգործության օրրաններից մեկը համարվող ուրարտական թագավորության առաջին թագավորի անունը։
Այսօր ՄԱՊ-ի առևտրային մակնիշով արտադրանքին կարելի է հանդիպել Հայաստանի բոլոր անկյուններում, ինչպես նաև արտերկրում։ Իր արտադրանքի ծավալներով և որակով ձեռնարկությունը դարձել է մեր հանրապետությունում այս ոլորտի դրոշակակիրներից մեկը։ Նորարարությունն ու անսպասելի մտահաղացումները ներկայումս ՄԱՊ-ի շարժիչ ուժն են։

ԱՐՄԱՎԻՐ ՖԵՐՄԵՐ ՓԲԸ
<<Արմավիր ֆերմեր>> ՓԲԸ-ն սեփականաշնորհվել և գրանցվել է 1997 թվականից։ Ընկերությունը 350 հա լճային մակերեսով ձկնաբուժական տնտեսություն է, տարատեսակ ձկների՝ կարապ, սպիտակ ամուր, լոքո, իշխան, պնդաճակատ, թառափ, արհեստական ինկուբացիայով տարեկան շուրջ 25 տոննա մանրաձկների և 50 տոննա ապրանքային ձկնարտադրությամբ։ Ընկերության լճերի ջրամատակարարումն իրականացվում է Սև ջուր գետի վրա կառուցված սեփական պոմպակայանների միջոցով։ Ընկերությունը ձկնաբուծությունն իրականացնում է բնական կերապաշարների հաշվին։ Ապրանքային իրացումն ամբողջովին կատարվում է մեր երկրում։

ՄԻԼԱՔՍ ԳՐՈՒՊ ՓԲԸ
<<Միլաքս Գրուպ>> ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000թ.-ին, շնորհիվ համախմբված աշխատանքի` իրգործունեության կարճ ժամանակահատվածում ընկերության գործունեության հիմնական տեսակներն են դարձել կահույքի համալիր արտադրությունը, կապիտալ շինարարության իրականացումը տարբեր ոլորտներում՝ քաղաքացիական, էներգետիկ, հիդրոտեխնիկական, մետաղապլաստե և այլումինե պատուհանների ու դռների արտադրությունը, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման ու օդորակամն համալիր աշխատանքների կատարումը։
Ընկերությունը համագործակցում է մետաղապլաստե պրոֆիլներ արտադրող բելգիական ADOPEN, ջեռուցման, սառեցման և օդորակման համակարգեր արտադրող իտալական FERROL ինչպես նաև իրենց ոլորտներում առաջատար մի շարք հայրենական ընկերությունների հետ, որոնցից են << Գարի Գրուպը>>, <<Ար և Ա>>, <<Արշանդ>>, <<Սեմուրընդկո>>, <<Եվրոպա>> ընկերությունները։
Ընկերությունը մշտապես աշխատում է պատվիրատուի շահերից ելնելով։

 

 


 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2014-07-25 17:46:51