Կազմակերպություններ
Մշակույթի ԵՎ սպորտի
Արտադպրոցական մշակութային կրթական հաստատություններ
Արմավիր քաղաքի արվեստի դպրոց
Մանրամասն ↓Հասցե` ք. Արմավիր, Արարատյան փ
Աշխատողներ` 60
Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ
Տնօրեն` Շահեն Օրդուբեկյան
Արմավիրի թիվ 2 երաժշտական դպրոց
Մանրամասն ↓Հասցե` ք. Արմավիր,
Աշխատողներ` 27
Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ
Տնօրեն` Գոհար Պողոսյան
Էջմիածնի թիվ 2 երաժշտական դպրոց
Մանրամասն ↓Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին
Աշխատողներ` 58
Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ
Հացիկի երաժշտական դպրոց
Մանրամասն ↓Հասցե` Արմավիրի մարզ, գ. Հացիկ
Աշխատողներ` 17
Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ
Տնօրեն` Արզումանյան Ագապի
Մեծամորի Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոց
Մանրամասն ↓Հասցե` ք. Մեծամոր
Աշխատողներ` 45
Կազմակերպա-իրավական տեսակը` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` իրավաբանական անձ
Տնօրեն` Անահիտ Ասատրյան
Թանգարաններ
Էջմիածնի Խորեն Տեր-Հարությունյանի անվան թանգարան
Մանրամասն ↓Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային
Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականից և գործում է իբրև Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Թանգարանի հավաքածուն ձևավորվել է Խորեն Տեր-Հարությունյանի նվիրատվությունների հիման վրա։
Թանգարանի հավաքածուն բաղկացած է 250 գործերից, որոնցից ցուցադրվում է մոտ 100-ը, սակայն ցուցադրությունը պարբերաբար նորացվում է։
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան
Մանրամասն ↓Հասցե` Ք. Էջմիածին, Կոմիտասի Հրապարակ
Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային
Գործում է 1948 թվականից։ Այդ տանը երկար տրիներ ապրել և ստեղծագործել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ Տուն-թանգարանի ֆոնդում պահվում են բանաստեղծի շուրջ հինգ հարյուր արխիվային նյութեր /ձեռագրեր/։
Թանգարանի տնօրենն է Ամալյա Հովհաննիսյան։
Մեծամորի Պատմա-հնագիտական թանգարան
Մանրամասն ↓Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային
Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին և գործում է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության համակարգում։Թանգարանի հավաքածուն գոյացել է Տարոնիկ գյուղի մերձակայքում՝ մեծամոր գետի ակունքների մոտ գտնվող հնագույն ամրոց քաղաքատեղիի 1965 թվականից սկսած և մինչև օրս շարունակվող պարբերական պեղումների գտածոներից։
Թանգարանում պահպանվում է 26290 միավոր արժեքներ, որոնցից 9337-ը ներկայացված են գործող ցուցադրությունում։ Թանգարանի ցուցադրությունը պարբերաբար համալրվում և նորացվում է, քանի որ Մեծամորի պեղումները չեն դադարում անակնկալներ մատուցել։շ
1992 թվականից թանգարանի տնօրեն է Ազատ Հարությունյանը։
Մհեր Աբեղյանի թանգարան
Մանրամասն ↓Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային
Թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին՝ Մհեր Աբեղյանի նախաձեռնությամբ։ Թանգարանի համար հիմք է հանդիսացել հարազատ ծննդավայրին Մհեր Աբեղյանի կողմից նվիրաբերած 300 ստեղծագործություններից բաղկացած հավաքածուն, որոնց մի մասը հետագայում հանձնվել է Ազգային պատկերասրահին, այժմ թանգարանում կա 150 աշխատանք։ Թանգարանը գործում է որպես Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ։
Թանգարանի տնօրենն է Հարություն Հարությունյանը։
Կազմակերպա-իրավական տեսակը Իրավաբանական տեսակը
Մուսալեռի թանգարան /Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական պայքարի պատմության պետական թանգարանի մասնաճյուղ
Մանրամասն ↓Հասցե` Աթաբեկյան 2
Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային
Երևան-Էջմիածին մայրուղու աջ կողմում՝ Արարատի և Արագածի հայացքների ներքո, վեր է խոյանում մուսալեռցիների հերոսական պայքարը անմահացնող հուշարձանը՝ արծվենի հայացքով, հաղթող-հարատևող վկայագրով։
Թանգարանի պաշտոնական անվանակոչման արարողությունը եղել է 1972 թվականի սեպտեմբերի 10-ին։ Թանգարանում կան 810 հիմնական արժեք ներկայացնող ցուցանմուշներ։
Թանգարանի տնօրենն է Անուշ Մալխասյան:
Սարդարապատի հուշահամալիրի, Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական պայքարի պատմության պետական թանգարան
Մանրամասն ↓Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` Ոչ առևտրային
Սարդարապատի հուշահամալիրը Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պատմության երկմաս պատմամշակութային օջախ է, այն ստեղծվել է 1968 թվականին։ Հուշահամալիրը զբաղեցնում է 100 հեկտար տարածություն և բաղկացած է մեկ ընդհանուր մտահղացմամբ միավորված մի շարք շինություններից, որոնք մեկտեղում են հայկական ավանդական և արդիական հուշակոթողային ճարտարապետության ոճերը։
Խորհրդային կառավարության 1978 թվականի փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ` նույն թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պատմության պետական թանգարանն իր հյուրընկալ դռները բացեց այցելուների առջև։ Թանգարանն այսօր ունի 70000 մշակութային արժեքներից բաղկացած հավաքածուներ։
Հավաքածուները բաղկացած են հետևյալ բաժիններից՝ հնագիտական, ազգագրական-աշխատանքային, լուսանկարների, նկարների, փաստաթղթերի, հավաքածուների, հուշագրությունների, ժամանակակից կիրառական դեկորատիվ արվեստի և էթնիկ մշակույթին վերաբերող թանգարանային արժեքներ։
2007 թվականից թանգարանի տնօրենն է Կարեն Արիստակեսյանը։
Թատրոններ
Էջմիածնի ժողովրդական թատրոն
Մանրամասն ↓Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն
1953 թվականի փետրվարի 23-ին Էջմիածնի Կոմիտասի անվան շրջանային մշակույթի պալատի Իսահակ Ալիխանյանի անվան նորաստեղծ ինքնագործ թատերական խմբի անդրանիկ ներկայացման վարագույրը։ Ներկայացվեց Նաիրի Զարյանի <<Վրեժ>> դրաման՝ ռեժիսոր Ավետիք Վարդանյանի բեմադրությամբ։
1955-57 թվականներին թատրոնի ռեժիսորն էր Խորեն Ներսիսյանը։ Նրա բեմադրություններից Ալեքսանդր Շիրվանզադեի <<Նամուս>>, <<Չարի ոգին>>, Գարեգին Երիցյանի <<Ուշ լինի, նուշ լինի>> պիեսների բեմադրություններն արժանացել են թատերասեր հասարակության ջերմ ընդունելությանը։
1958 թվականին ՀամԼԿԵՄ 40 ամյակին նվիրված թատերական ինքնագործ խմբերի հանրապետական ստուգատեսի ժամանակ խումբը ստանում է իր առաջին պարգևը՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի։
1959 թվականի մայիսի 29-ին հանրապետության մշակույթի նախարարության կոլեգիայի որոշմամբ Էջմիածնի շրջանային մշակույթի տան թատերական ինքնագործ խմբին շնորհվում է <<Ժողովրդական թատրոն>> պատվավոր կոչում։
1961-66 թվականներին Էջմիածնի ժողովրդական թատրոնը մի նոր վերելք ապրեց շնորհիվ ռեժիսոր Ռեմ Սարգսյանի ղեկավարության։ <<Մեռնող ֆլորան>> ներկայացումով 1966 թվականի փետրվարին թատրոնը 1-ին անգամ հանդես եկավ հանրապետական հեռուստատեսությամբ։
1967 թվականին Արարատ Բարսեղյանի <<Լուսիկ Լուսինյան>> դրամայի ներկայացումով /ռեժիսոր, հանրապետության վաստակավոր արտիստ Գառնիկ Կարապետյան/ խումբը մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեության համամիութենական ստուգատեսին, արժանանում ոսկե մեդալի և դափնեկրի կոչման
1971 թվականին թատրոնի ռեժիսորի պարտականությունը ստանձնեց պրոֆեսիոնալ թատրոնում դերասանական և ռեժիսորական աշխատանքի մեծ փորձ, ստեղծագործական հարուստ կենսագրություն ունեցող վաստակավոր արտիստ Գրիգոր Սիմոնյանը։
Էջմիածնի ժողովրդական թատրոնը այժմ չի գործում։
Մրգաշատ գյուղի մշակույթի տան ժողովրդական տիկնիկային թատրոն
Մանրամասն ↓Կազմակերպա-իրավական տեսակը` Պետական ոչ առևտրային կազմակերպություն
Մրգաշատի մշակույթի տան ժողովրդական տիկնիկային թատրոնը ստեղծվել է 1986 թվականին։
1987 թվականին վրացական ԽՍՀ մշակույթի նախարարության հրավերով թատրոնի կոլեկտիվը ներկայացումներով հանդես է եկել Աբխազիայի հայաշատ բնակավայրերի թատերասերների առջև։
1990 թվականին ՀԽՍՀ մշակույթի նախարարության կողմից թատրոնին շնորհվել է ժողովրդական կոչում։ 2001 թվականին <<Թատերական Լոռի>> փառատոնում տիկնիկային թատրոնը ճանաչվել է հաղթող և շահել փառատոնի գլխավոր մրցանակը։
Թատրոնի ներկայացումների ցանցը՝ <<Գյուղացու որդի Իվանը>>, <<Թռիչք դեպի Մարս>>, <<Իսկական ընկերը>>, <<Տերն ու ծառան>>, <<Կախարդական փետուրը>>, <<Բժիշկ Այլբոլիտը>>, <<Բարի սամարացին>>:
Թատրոնի խաղացանկում տեղ են գտել նաև աստվածաշնչյան թեմաներով՝ <<Սուրբ ծնունդը>>, <<Բարի սամարացին>>, Գ. Հովհաննիսյանի <<Այսպես սկսվեց...>>, Հ. Թումանյանի <<Բարի կենդանը>>, Ռ. Մարուխյանի <<Իսկական ընկերը>> պիեսներ։
2005-2006 թվականներին թատերախումբը մասնակցել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տիկնիկային թատերախմբերի համահայկական 1-ին և 2-րդ փառատոններին՝ արժանանալով պատվոգրերի։
