Նորություններ

Ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ մեծամորաբնակ Արշալույս Մուրադյանին այցելեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը

16.02.2012

7 զավակ, 18 թոռ և 16 ծոռ ունեցող մեծամորաբնակ Արշալույս Մուրադյանը փետրվարի 15-ին բոլորեց ծննդյան 100-ամյակը:

Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ Արշալույս Մուրադյանին այցելեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շնորհավորեց արդեն մեկ դար ապրած, բայց դեռ առույգ ու կյանքով լեցուն Արշալույս Մուրադյանին` նրան մաղթելով քաջառողջություն և անսպառ տոկունություն:

Օրվա առթիվ Արշալույս Մուրադյանը և իր ըտանիքը նվերներ ստացան  մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին