Նորություններ

Մարզի 35 համայնքներ կստանան ազոտական պարարտանյութի պատվիրված խմբաքանակը

22.02.2012

Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարատանյութ, որը գյուղացիական տնտեսություններին է հատկացվելու մեկ պարկը 6 հազար դրամով, շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն:

Արմավիրի մարզը, ըստ համայնքների ներկայացրաց հայտերի, կստանա 4 հազար 500 տոննա պարարտանյութ:

Փետրվարի 20-ին Ուկրաինայից Հայաստան է ներկրվել ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը` 2 հազար 865 տոննա, որից 1521 տոննան հատկացվել է Արմավիրի մարզին: Այսօր և վաղը մարզի 35 համայնքներ կստանան պարարտանյութի պատվիրված խմբաքանակը:

Պարարտանյութի բաշխման և տեղափոխման գործընթացը գտնվում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության անմիջական հսկողության ներքո և ընթանում է առանց խոչընդոտների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին